ԱԺ-ն քննարկում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նախագիծը. մարմինը նաև իրավունք կստանա պատժամիջոցներ կիրառել (ուղիղ)

12:29 • 07.06.17

ԱԺ-ն քննարկում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նախագիծը: Նախագծով նախատեսվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա ստեղծել կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին, որն իրականացնելու է կոռուպցիայի կանխարգելման, այդ թվում՝ էթիկայի, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների պահպանման գործառույթը: 

Նախագծի հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այս մարմինն օժտված է լինելու անհրաժեշտ գործիքակազմով, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառման կարողությամբ:

Մարմինն իրականացնելու է պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգում, կունենա ազդարարման վարույթի հետ կապված գործիքակազմ, իրավասու է լինելու կասկածների դեպքում տեղեկությունը տրամադրելու Գլխավոր դատախազությունը, սակայն քննչական գործառույթներ չի ունենալու: