Մոզամբիկի բնակիչները ճաղատ տղամարդկանց «որս» են սկսել

14:57 • 07.06.17

Մոզամբիկի ոստիկանությունը երկրի բնակիչներին նախազգուշացրել է ճաղատ մարդկանց ծիսական սպանությունների մասին: Երկրի կենտրոնական հատվածում՝ Մալավիի հետ սահմանի մոտակայքում, հայտնաբերվել է երկու ճաղատ տղամարդու դի: Զոհերի գլուխները կտրված են եղել, իսկ ներքին օրգանները՝ դուրս հանված: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Քննիչները ենթադրում են, որ զոհերի օրգաններն օգտագործվել են կախարդական ծեսերի համար, քանի որ տեղացիների կարծիքով՝ բոլոր ճաղատ մարդիկ հարուստ են:

Հայտնի է, որ երկրի այս հատվածը տխուր համբավ է ձեռք բերել ալբինոսների հետապնդումների և սպանությունների համար: Որոշ աֆրիկյան ցեղեր հավատում են, որ գունավորման շեղումներով մարդկանց մարմնի մասերը կախարդական ուժ ունեն: ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ սնահավատության զոհ է դարձել ավելի քան 100 մարդ: