Կոտայքի մարզում բեռնատարը հարվածել է ուկրաինացի վարորդին, ով հիվանդանոցում մահացել է. shamshyan.com
հունիսի 6-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ, 50-ամյա Արթուր Գրիգորյանի վարած Mercedes Benz 815 D մակնիշի 551 ՍՕ 64 համարանիշի ավտոմեքենայի աջ կողմի ետևի երկու անվադողերը ընթացքի ժամանակ պոկվել և հարվածել են տվյալ հատվածի աջ մասում կայանված, ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանության Toyota Corolla մակնիշի 513 II 01 համարանիշի ավտոմեքենայի աջ հետնամասին:
Ինչպես դեպքի վյարից հայտնում է shamshyan.com-ը, այնուհետև անվադողերը հարվածել են նույն հատվածում կայանված MAN մակնիշի CE 5581 AI համարանիշի բեռնատար ավտոմեքենայի մոտ կանգնած վարորդին՝ Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, 50-ամյա Վիկտոր Պետրուսենկոյին: Վերջինս մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Ամբողջական նյութը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում...










