Չեռնոբիլում բացվել է զբոսաշրջիկների համար առաջին իջևանատունը
Ուկրաինայի իշխանությունները Չեռնոբիլում առաջին իջևանատունն են բացել այն զբոսաշրջիկների համար, որոնք ճամփորդում են օտարման գոտում:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, այս մասին ասվում է Ուկրաինայի օտարման գոտու կառավարման պետական գործակալության ֆեյսբուքյան էջում:
Հայտնի է, որ իջևանատունը նախատեսված է 100 հոգու համար: Այնտեղ կա հեռուստացույց, լոգասենյակ, սանհանգույց, հարմարավետ կահույք, ինտերնետ կապ և այլ հարմարություններ:
Օտարման գոտին ձևավորվել է 1986թ. Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքով։ Չնայած «բացարձակ (պարտադիր) տեղահանման տարածք» համարվելուն, հարյուրավոր ինքնաբնակների թույլատրված է մնալ գոտում։ Ժամանակավոր հիմունքներով տարածքում են տեղակայված նաև պետական գործակալությունների աշխատակիցները:










