Երևանյան բնակարանում հայտնաբերվել է բնակչի դին

15:31 • 07.06.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 7-ին, ժամը 13:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1937 թ. ծնված Ա. Ք.-ի դին: