Մյանմայում կորած ռազմական ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են ծովում

17:23 • 07.06.17

Մյանմայում կորած ռազմական ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են ծովում: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը:


«Այժմ փրկարարները հայտնաբերել են ինքնաթիռի բեկորները ծովում՝ Դավեյ քաղաքից 218 կիլոմետր հեռավորության վրա»,- ասել է Մյանմայի իշխանությունների ներկայացուցիչը:


Պաշտոնյան հավելել է, որ որոնողա-փրկարարական գործողությունը շարունակվում է:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Մյանմայում ռադարների էկրաններից ռազմական ինքնաթիռ է անհետացել։ Այն Մյեիկ քաղաքից թռիչք էր իրականացնում դեպի Յանգոն քաղաք: Օդանավակայանում աղբյուրը հայտնել է, որ ինքնաթիռում եղել է 105 ուղևոր և անձնակազմի 11 անդամ: Հաղորդվում է, որ ուղևորները եղել են հիմնականում ափամերձ շրջանում տեղակայված զինվորականների ընտանիքի անդամները: