ԵվրԱզԷՍ-ը կարող է ստեղծել միասնական տեղեկատվական համակարգ. աղբյուր

05:52 • 07.06.17

Եվրասիական տնտեսական միությունը նախատեսում է ստեղծել միասնական տեղեկատվական համակարգ, որը թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել արտադրանքի ապօրինի ներկրման դեմ:


«Իզվեստիա»-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը:


«ԵվրԱզէսի մասշտաբով խնդիրները լուծել հնարավոր է, եթե մենք տեսնենք գործընկեր երկրների դեկլարատիվ փաստաթղթերի ողջ բազան, այդ թվում, մաքսային բոլոր արժեքները: Մենք ունենք տեղեկատվության փոխանակման մեխանիզմներ, սակայն պետք է ստեղծել միասնական տեղեկատվական համակարգ, որ ամեն ինչ բավականաչափ թափանցիկ լինի», - հայտնել է Բուլավինը:


Դաշնային մաքսային ծառայության ղեկավարը նշել է նաև, որ դա կբարձրացնի արդյունավետությունը Մաքսային միության երկրներում ապրանքների անօրինական ներկրումը կանխելու հարցում: