«Իսլամական պետությունը» ստանձնել է Իրանում ահաբեկչությունների պատասխանատվությունը

13:28 • 07.06.17

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա իրականացված հարձակումների պատասխանատվությունը: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով խմբի AMAQ պաշտոնական լրատվական գործակալությանը:


«Իսլամական պետության մարտիկները հարձակվել են Թեհրանում Խոմեյնիի դամբարանի և Իրանի խորհրդարանի վրա»,- ասված է լրատվական գործակալության հաղորդագրությունում:


Իրանի մայրաքաղաքում տեղի է ունեցել հարձակում խորհրդարանի շենքի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա: Զինված անձինք ներխուժել են իսլամական հանրապետության խորհրդարանի շենք: Միևնույն ժամանակ, զինված անձանց այլ խումբ հարձակվել է Խոմեյնիի դամբարանի վրա: Իրանական լրատվամիջոցները հայտնում են 7 զոհի մասին: