Օբաման Մոնրեալի ճաշարաններից մեկում հանդիպել է Ջասթին Տրյուդոյի հետ (լուսանկարներ)
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, այլևս Սպիտակ տանը չլինելով հանդերձ, շարունակում է ընկերական ջերմ հարաբերություններ պահպանել Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ, գրում է The Daily Mail-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Օբաման և Տրյուդոն իրենց օրակարգերում ազատ ժամանակ են գտել Մոնրեալում հանդիպելու և ճաշելու համար: Հետաքրքրական է, որ քաղաքական գործիչները որպես հանդիպման վայր են ընտրել քաղաքի սովորական ճաշարաններից մեկը:
Հայտնի է, որ Օբաման ու Կանադայի ղեկավարը քննարկել են առաջնորդների ապագա սերունդը դաստիարակելու հարցը:
Իսկ մինչ այդ ճաշարանի առաջ մարդիկ հավաքվել են՝ տեսնելու Օբամային ու Տրյուդոյին: Երբ նրանք ավարտել են հանդիպումն ու դուրս եկել ճաշարանից, անակնկալի են եկել հավաքվածների մեծ քանակից:














