ԱՄՆ-ում սիրամարգը ներխուժել է խմիչքների խանութ ու 500 դոլարի վնաս պատճառել (տեսանյութ)

16:30 • 07.06.17

BBC-ն հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է Կալիֆորնիայում ու ցույց է տալիս ոգելից խմիչքների խանութ ներխուժած սիրամարգի անկարգությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ բազմագույն փետրավորը խանութ մտնելուց հետո սկսել է այսուայն կողմ շարժվել՝ կոտրելով լիկյորով լի բազմաթիվ շշեր ու պատճառելով 500 դոլարի վնաս:

Հայտնի է, որ կարգազանց թռչնի չարաճճիությանը վերջ են դրել դեպքի վայր ժամանած մասնագետները, որոնք որսացել են նրան ու դուրս հանել խանութից: