Մյանմայում ռադարներից ավելի քան 100 ուղևոր տեղափոխող ռազմական ինքնաթիռ է անհետացել

15:42 • 07.06.17

Մյանմայում ռադարների էկրաններից ռազմական ինքնաթիռ է անհետացել։ Այն Մյեիկ քաղաքից թռիչք էր իրականացնում դեպի Յանգոն քաղաք: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով բանակի հրամանատարին և օդանավակայանում աղբյուրին:


Հաղորդվում է, որ ինքնաթիռում եղել է առնվազն 116 մարդ:


«Ինքնաթիռի հետ կապը կորել է հանկարծակի՝ ժամը 13:35-ին, երբ այն հասել է Դավեյ քաղաքից 20 մղոն հեռավորության վրա»,- հայտարարել է բանակի հրամանատարը:


Օդանավակայանում աղբյուրը հայտնել է, որ ինքնաթիռում եղել է 105 ուղևոր և անձնակազմի 11 անդամ:


Հաղորդվում է, որ ուղևորները եղել են հիմնականում ափամերձ շրջանում տեղակայված զինվորականների ընտանիքի անդամները: