Պուտինն ասել է՝ ինչպես կվարվեր միասեռականի հետ լոգասենյակում հայտնվելու դեպքում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրուցում պատասխանել է միասեռականների վերաբերյալ զավեշտալի հարցին:
Ինչպես նշում է ria.ru-ն, ՌԴ ղեկավարի հետ զրույցի ընթացքում Սթոունը հարցրել է, թե ինչպես կվարվեր Պուտինը, եթե սուզանավում միևնույն լոգասենյակում հայտնվեր միասեռականի հետ:
«Իրականում ես կնախընտրեի նրա հետ լոգասենյակ չգնալ: Ինչո՞ւ սադրել, չէ՞ որ Դուք գիտեք, որ ես ձյուդոյի վարպետ եմ»,- պատասխան է տվել Պուտինը:
Աղբյուրը հավելում է, որ Սթոունի հետ զրույցում ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանում միասեռականների նկատմամբ բռնաճնշումներ չեն իրականացվում:










