ՆԱՏՕ-ն արդարացնում է իր գոյությունը՝ մշտապես արտաքին թշնամիներ փնտրելով. Պուտին
ՆԱՏՕ-ն արդարացնում է իր գոյությունը՝ մշտապես արտաքին թշնամիներ փնտրելով. ամերիկյան ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Արևելյան դաշինքն այլևս չկա, ոչ էլ Խորհրդային Միությունը կա: Այնպես որ, ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն շարունակում գոյություն ունենալ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ որպեսզի արդարացնի իր գոյությունը, ՆԱՏՕ-ն կարիք ունի արտաքին թշնամու», - հայտարարել է Պուտինը:
Ավելի վաղ, Ռուսաստանի առաջնորդը ՆԱՏՕ-ն կոչել էր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գործիք, որտեղ չկան դաշնակիցներ, կան միայն վասալներ: «Երբ երկիրը դառնում է ՆԱՏՕ-ի անդամ, դրան արդեն շատ դժվար է դիմակայել նման մեծ անդամ-երկրի ճնշմանը, ինչպիսին ԱՄՆ-ն է», - ասել է Պուտինը:










