Պուտինը խիստ կասկածում է ռուս-ամերիկյան պատերազմի դեպքում ԱՄՆ հաղթանակին. RT
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև պատերազմը ոչ ոք չէր վերապրի, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում, գրում է ռուսական RT լրատվամիջոցը:
«Լայնածավալ պատերազմի պարագայում արդյո՞ք ԱՄՆ-ն գերազանցություն կունենա՞ր»,- հարցրել է Սթոունը ՌԴ նախագահին։ «Կարծում եմ, որ պատերազմը ոչ ոք չէր վերապրի»,- պատասխանել է Պուտինը։
Պուտինը նաև կասկած է հայտնել նմանատիպ պատերազմում ԱՄՆ հաղթանակի վերաբերյալ:










