Մավրիտանիան ևս խզեց դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ

05:19 • 07.06.17

Մավրիտանիան խզում է Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Այս մասին հայտնել է երկրի Արտաքին գործերի նախարարությունը:

Նման որոշումը պայմանավորված է իր քաղաքականությունը շարունակելու «Քաթարի համառությամբ»։

«Քաթարը նպաստում էր արաբական մի խումբ պետություններում ամենաթողություն ու անկարգություններ տարածելուն»,- նշվում է Մավրիտանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

 

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիան, Մալդիվներն ու Բահրեյնն արդեն իսկ խզել են Քաթարի հետ դիվանագիտական կապերը:
 

«Քաթարն աջակցում է բազմաթիվ ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների («Մուսուլման եղբայրներ», «Իսլամական պետություն», «Ալ Քաիդա»), որոնց նպատակն է տարածաշրջանային կայունության խախտումը: Այդ երկիրն իր մեդիայի միջոցով անընդհատ իրականացնում է այդ խմբավորումների գաղափարախոսության քարոզը»,- նշվում է Սաուդյան Արաբայի խոշորագույն լրատվական գործակալության տարածած հայտարարությունում: