Ռուսաստանը պատրաստվում էր Չեռնոգորիայում պետական հեղաշրջում իրականացնել. ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում էր Չեռնոգորիայում պետական հեղաշրջում իրականացնել: Այդ մասին տեղեկացված են եղել ՆԱՏՕ-ում երկրի գործընկերները: Համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ջոն Հեֆերնը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ Չեռնոգորիայում «անցած տարի հավաքվել է մի քանի ռուս գործակալ», և «Չեռնոգորիայի իշխանությունները տեղեկացրել են մեզ երկրում պլանավորվող պետական հեղաշրջման մասին»:
Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ «ռուս գործակալներն օգտագործել են տարբեր տեսակի մեխանիզմներ՝ ընտրությունները տապալելու համար»:
Երկուշաբթի Չեռնոգորիան պաշտոնապես դարձել է ՆԱՏՕ-ի անդամ: Ավելի վաղ երկրի արտգործնախարար Սերջան Դարմանովիչը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձել է միջամտել երկրի ներքին գործերին՝ դաշինքին միանալու իշխանությունների մտադրության պատճառով:










