Թրամփը չի հրաժարվելու իր թվիթերյան էջից. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում դադարեցնել Թվիթերի օգտագործումը, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը՝ մեկնաբանելով քննադատությունները Թրամփի հասցեին առ այն, որ նա չափազանց ակտիվ է սոցցանցում:
«Նախագահն այժմ շուրջ 110 միլիոն հետևորդ ունի, և օգնականների կամ լիազորված անձանց որևէ կարիք չի զգում այդ հարցում: Դա ամերիկյան ժողովրդի հետ շփման ուղիղ և շատ արդյունավետ միջոց է», - հայտնել է Սփայսերը:
Նշենք, որ ԱՄՆ նախագահին հաճախ են քննադատում Թվիթերի անհիմն և հաճախ անիմաստ օգտագործման համար՝ ասելով, որ նա միշտ չէ տեղին կամ պատշաճ մեկնաբանություններ թողնում այնտեղ:










