Վլադիմիր Օհանյանը և Դավիթ Ամալյանը նշանակվել են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ են նշանակվել։
Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
«Հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ նշանակել Վլադիմիր Օհանյանին՝ լիազորությունների ժամկետը՝ 6 տարի և Դավիթ Ամալյանին՝ լիազորությունների ժամկետը՝ 6 տարի»,–ասվում է Նախագահի հրամանագրում:










