Համացանցում հայտնվել է Galaxy Note 8-ի ենթադրյալ լուսանկարը (լուսանկար)

13:33 • 08.06.17

Համացանցում հրապարակվել է հարավկորեական Samsung ընկերության ապագա սմարթֆոնի՝ Galaxy Note 8-ի ենթադրյալ լուսանկարը: Ինչպես նշում է Korrespondent-ը՝ հղում անելով The Korea Herald-ին, լուսանկարում պատկերված սարքը ներկայացված է Blue Coral գույնով (կապույտ մարջան):
 

Լուսանկարը հերթական անգամ հաստատում է խոսակցություններն այն մասին, որ սմարթֆոնի TouchID-ն տեղակայված կլինի ոչ թե հետևի պանելին, ինչպես Galaxy S7-ի դեպքում, այլ դիմացի պանելին՝ դիսփլեյի տակ:

Սպասվում է, որ նորույթը կներկայացվի օգոստոսին կամ սեպտեմբերին: Նաև ենթադրվում է, որ սարքը կունենա 4K թողունակությամբ Super AMOLED էկրան՝ 6,4 կամ 6,3 դյույմ անկյունագծով:

Նշվում է, որ Galaxy Note 8-ը կստեղծվի Snapdragon 835 կամ ֆիրմային Exynos 9 պրոցեսորի հիման վրա և համալրված կլինի մինչև 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ:

 

 

 

Համացանցում հայտնվել է Galaxy Note 8-ի ենթադրյալ լուսանկարը (լուսանկար)