Apple-ի վինտաժային մարզակոշիկներն աճուրդի կհանվեն 15 հազար դոլար մեկնարկային գնով (լուսանկար)

17:26 • 08.06.17

Համացանցում վաճառքի են հանվել Apple-ի վինտաժային սպորտային կոշիկները, որոնք ընկերությունը թողարկել է 1990-ական թվականներին: Ebay կայքում անցկացվելիք աճուրդը կմեկնարկի 15 հազար դոլարից:

The Next Web-ի հաղորդմամբ՝ սպորտային կոշիկների առանձնահատկությունն այն է, որ դրանց վրա առկա է ընկերության դասական գունավոր լոգոն:

Հայտնի է, որ կոշիկները թողարկվել են սահմանափակ քանակով և նախատեսված են եղել բացառապես ընկերության աշխատակիցների համար: Այդ պատճառով դրանք երբեք վաճառքի չեն հանվել:

Նշվում է, որ աճուրդը կմեկնարկի հունիսի 11-ին: Ենթադրվում է, որ սպորտային կոշիկները հնարավոր կլինի վաճառել 24-36 հազար դոլարով:

 

Apple-ի վինտաժային մարզակոշիկներն աճուրդի կհանվեն 15 հազար դոլար մեկնարկային գնով (լուսանկար)