ՌԴ նախարարների կաբինետն այսօր կքննարկի տիեզերքի վերաբերյալ Հայաստանի հետ կնքված համաձայնագրի վավերացումը
Ռուսաստանի Դաշնության կառավարությունն այսօր կքննարկի տիեզերքի հետազոտման ու խաղաղ նպատակներով տիեզերական տարածության օգտագործման հարցերով Հայաստանի հետ ավելի վաղ կնքված համաձայնագրի վավերացումը: Ինչպես նշում է iz.ru-ն, համաձայնագիրը ստորագրվել է 2016թ.՝ Երևանում:
Աղբյուրը մանրամասնում է, որ փաստաթղթում ձևակերպված են տիեզերքի ոլորտում՝ մասնավորապես ինտելեկտուալ սեփականության իրավունքների պաշտպանության, տարբեր տեսակի տեղեկությունների փոխանակման և դրանց պաշտպանության հարցերով Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության զարգացման հիմնական սկզբունքները:










