Porsche-ն ներկայացրել է ամենահզոր 911 Turbo S մոդելը (լուսանկարներ)
Porsche ընկերությունը ներկայացրել է 911 Turbo S կուպեի եզակի և ամենահզոր տարբերակը, որն ստացել է Exclusive Edition անվանումը:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, մոդելի բազային տարբերակից նորույթը տարբերվում է 27 ձիաուժով ավելացված հզորությամբ: Ինչպես և բազային տարբերակը, մոդելը համալրված է 3.8 լիտր ծավալային, 6 մխոցային շարժիչով, որի հզորությունը կազմում է 607 ձիաուժ:
Exclusive Series շարքի 911-ը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 2.9 վայրկյանում: Սպորտային մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 330 կմ/ժամ:
Ընդհանուր առմամբ, նախատեսվում է 500 նման ավտոմեքենա թողարկել: Յուրաքանչյուրը կառաքվի Porsche Design ժամացույցի հետ, որի պատրաստման ժամանակ այնպիսի նյութեր են օգտագործվել, ինչպիսիք են տիտանն ու ածխածինը:













