iOS 11-ում հասանելի կդառնա զանգերի ավտոմատ պատասխանի գործառույթը

17:12 • 09.06.17

iOS 11 օպերացիոն համակարգում ավելացվել է զանգերի ավտոմատ պատասխանի գործառույթը, որը հասանելի կդառնա նոր թարմացումից հետո: Այս մասին հայտնում է BGR-ը:

Նշվում է, որ iOS 11-ի կարգավորումներում հնարավոր կլինի ընտրել և տեղադրել այն ժամանակահատվածը, որից հետո կմիանա գործառույթը:

Արտադրողը չի ակնկալում, որ բոլորը կօգտվեն նոր գործառույթից, սակայն որոշ մարդկանց համար շատ կարևոր է տվյալ հնարավորության առկայությունը, քանի որ նրանց համար միշտ չէ, որ հնարավոր է լինում պատասխանել զանգերին:

Հայտնի է, որ ներկա պահին մշակողները փորձարկում են iOS 11 օպերացիոն համակարգի առաջին բետա տարբերակը, և դրա թողարկումը սպասվում է այս ամսվա վերջին: Սակայն սա կլինի օպերացիոն համակարգի նախնական տարբերակը, իսկ վերջնական տարբերակի թողարկումը կկայանա սեպտեմբերին:

iOS 11-ում հասանելի կդառնա զանգերի ավտոմատ պատասխանի գործառույթը