Ցուցադրվել է ամերիկացի տիեզերագնացների վայրէջքը Լուսնի վրա (տեսանյութ)
Ամերիկացի գրաֆիկական դիզայներ Քրիստիան Ստանգլը ցուցադրել է՝ ինչպես են ամերիկացի տիեզերագնացները վայրէջք կատարում Լուսնի վրա: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Gizmodo կայքում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տեսանյութը ստեղծելու համար դիզայները հազարավոր լուսանկարներ է օգտագործել ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) «Ապոլոն» տիեզերական ծրագրի արխիվներից: Լուսանկարների հիման վրա նա ստեղծել է Lunar կոչվող կարճամետրաժ ֆիլմը, որը պատմում է տիեզերագնացների՝ դեպի Լուսին ճանապարհորդության մասին:
Նշվում է, որ աշխատանքի ընթացքում Ստանգլն օգտագործել է մի քանի լուսանկար և միացրել դրանք՝ ստանալով համայնապատկեր, որն այնուհետև «կենդանացվել է» անիմացիայի օգնությամբ: Այսպիսով՝ լուսանկարների մի մասը վերածվել է ֆիլմի, որի ստեղծման համար պահանջվել է երկու տարի:










