Առաջադեմ սմարթֆոնների նոր մրցակցին ցուցադրել են համացանցում

22:32 • 09.06.17

OnePlus ընկերությունն իր թվիթերյան էջում հրապարակել է ապագա OnePlus 5 սմարթֆոնի առաջին պաշտոնական լուսանկարը:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, լուսանկարում պատկերված է գաջեթի հետևի կողմը, որը բացահայտում է ակնհայտ նմանությունը iPhone 7-ի դիզայնին:

Լուսանկարում նկատելի է չինական սմարթֆոնի կրկնակի տեսախցիկը, ինչպես նաև ալեհավաքի պլաստիկե միացումները:

Ակնկալվում է, որ սմարթֆոնը կթողարկվի  Snapdragon 835 առաջատար պրոցեսորով: Օպերատիվ հիշողության մասով ենթադրվում է, որ սմարթֆոնը 8 ԳԲ հիշողություն կստանա` ի տարբերությունը այլ առաջադեմ սմարթֆոնների, որոնք համալրված են ընդամենը 4-6 ԳԲ-ով:

 

 

 

Առաջադեմ սմարթֆոնների նոր մրցակցին ցուցադրել են համացանցում