Ջիմի Ֆելոնին հյուր գնացած հյուրընկալված Սոֆիա անունով ռոբոտը խոսել է մարդկանց և ռոբոտների ապագայի մասին
Արհեստական ինտելեկտին նվիրված գագաթնաժողովում, որն անցկացվում է Ժնևում, ելույթ է ունեցել մարդու տեսք ունեցող Սոֆիա անունով ռոբոտը:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հումանոիդ ռոբոտը հայտարարել է, որ չէր ցանկանա փոխարինել մարդկանց: Ելույթի ժամանակ Սոֆիան ներկայացրել է ապագայի մասին իր պատկերացումներն ու պատմել, թե ինչպիսի հարաբերությունների մեջ կարող են լինել մարդիկ և ռոբոտները:
Նրա կարծիքով` արհեստական ինտելեկտն օգտակար կլինի աշխարհի համար և կօգնի մարդկանց տարբեր ոլորտներում: Վերջինս հավելել է, որ ռոբոտները երբեք չեն փոխարինի մարդկանց, բայց կարող են դառնալ նրանք «ընկերներն ու օգնականները»:
Սոֆիան կարողանում է ավելի քան 60 էմոցիոնալ իրավիճակ արտահայտել: Նրա աչքերում տեսախցիկներ կան զրուցակցի հետ տեսողական կոնտակտ հաստատելու համար: Նշվում է, որ ռոբոտին ստեղծելիս մասնագետները ոգեշնչվել են բրիտանացի դերասանուհի Օդրի Հեփբերնի կերպարով:
Հիշեցնենք, որ ապրիլին Սոֆիա անունով ռոբոտը հյուրընկալվել էր Ջիմի Ֆելոնին ամերիկյան The Tonight Show հումորային հեռուստահաղորդման շրջանակներում:










