Ներկայացվել է ամենահզոր խաղային կցորդը (տեսանյութ)
Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը E3 ցուցահանդեսի շրջանակում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է նոր Xbox One X խաղային կցորդը, որը նախկինում հայտնի էր Project Scorpio անվանմամբ:
Ինչպես նշում է The Verge-ը, ներկայում այն շուկայի ամենահզոր խաղային կցորդն է, որը խաղը ցուցադրում է 4K լուծաչափով, 60 fps կադրերի հաճախականությամբ: Աղբյուրը նկատում է, որ նման արդյունքն ապահովում է 6 տերաֆլոպս հզորությամբ գրաֆիկական քարտը: Աղբյուրը համեմատական կարգով նշում է, որ PlayStation4 Pro-ի հզորությունը 4.2 տերաֆլոպս է:
Բացի այդ, նորույթի առավելություններից մեկն այն է, որ Xbox One X-ը Microsoft-ի ամենակոմպակտ խաղային կցորդն է:
Սարքը վաճառքում կհայտնվի 2017թ. նոյեմբերի 7-ին՝ 499 դոլարով:










