Ողջ աշխարհում վաճառված էլեկտրամեքենաների թիվը հասել 2 մլն-ի

19:39 • 13.06.17

Էլեկտրական մեքենաների վաճառքն անցյալ տարվա տվյալներով ողջ աշխարհում աճ է գրանցել, ինչի շնորհիվ հաղթահարվել է 2 մլն օրինակի սիմվոլիկ շեմը:

Ինչպես գրում է Euromag-ը, 2016-ին էլեկտրամեքենաների վաճառքը մեծացել է 40 տոկոսով և կազմել է 750 000 միավոր: Ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ էներգետիկայի միջազգային գործակալության տվյալներով` շահագործվող էլեկտրամեքենաների քանակը գերազանցում է 2 մլն-ը:

Նշվում է, որ 2016-ին վաճառված բոլոր նոր էլեկտրամեքենաների շուրջ կեսը ձեռք են բերել չինացիները: Սա բոլոր տեսակի ավտոմեքենաների վաճառքի առաջնային միջազգային շուկան է: Ինչ վերաբերում է էլեկտրամեքենաներին, երկրորդ խոշորագույն շուկան Եվրոպան է, որտեղ 215 000 միավոր է վաճառվել:

Ինչպես նշվում է Եվրոպայում էլեկտրամեքենաների հիմնական գնորդներն են Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Նիդերլանդների քաղաքացիները:  

 

 

Ողջ աշխարհում վաճառված էլեկտրամեքենաների թիվը հասել 2 մլն-ի