Հայտնի է, թե երբ է վերանորոգված Galaxy Note 7-ը վերադառնալու շուկա

20:38 • 13.06.17

Հարավկորեական Samsung ընկերությունը մտադիր է շուկա հանել վերականգնված Galaxy Note 7 սմարթֆոնը: Корреспондентի փոխանցմամբ` գաջեթի նոր դեբյուտը հայրենի շուկայում կկայանա հուլիսի 7-ին:

Աղբյուրի հաղորդմամբ` վերանորոգված սմարթֆոնի արժեքը կկազմի 740-760 000 հարավկորեական վոն (655-675 ԱՄՆ դոլար): Հայտնի է նաև, որ նորացված գաջեթը համալրված է լինելու Bixby վիրտուալ օգնականի հավելվածով:

Բացի այդ, նշվում է, որ նոր գաջեթները կտարբերվեն հետին վահանակին R տառի առկայությամբ:

Սպասվում է, որ սմարթֆոնը վաճառքի կհանվի Ասիայի երկրներում, սակայն մի շարք փորձագետներ կարծում են, որ նախորդ տարվա նորույթը խանութներում կհայտնվի նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում:

 

  

 

Հայտնի է, թե երբ է վերանորոգված Galaxy Note 7-ը վերադառնալու շուկա