Լուսարձակող նոր սարքը պաշտպանում է հեծանվորդներին մեքենաների հետ հնարավոր բախումից (լուսանկարներ, տեսանյութ)
Հեծանվի սիրահարները կփաստեն, որ գիշերային հեծանվարշավը վտանգավոր է ու կարող է անցանկալի հետևանքներ ունենալ:
Անվադողերի արտադրության ոլորտի առաջատար անուններից մեկը՝ ֆրանսիական Michelin ընկերությունը, ստեղծել է հեծանիվների համար լուսարձակող սարք, որը ստացել է Bikesphere անվանումն ու անընդհատ ուսումնասիրում է հեծանվորդի շրջակա տարածքը, նախազգուշացնում է մոտեցող մեքենաների մասին:
Ինչպես նշում է Bored Panda կայքը, սարքի զգայակները ֆիքսում են մոտեցող մեքենան, և եթե այն չափից ավելի է մոտենում, համակարգն ավտոմատ ակտիվացնում է շրջանաձև պտտվող կարմիր լազերները:
Լազերները հնարավորություն են տալիս հեծանվորդին զգոնություն դրսևորել ու փոխել ուղղությունը, ինչպես նաև մեքենաների վարորդների համար տեսանելի են դարձնում հեծանվորդին:













