iPhone-ի պրոցեսորներ ստեղծողը տեղափոխվել է Google. Variety

16:37 • 14.06.17

Google կորպորացիան աշխատանքի է վերցրել iPhone-ի պրոցեսորների հիմնական ստեղծող Մանու Գուլատիին, որն ութ տարի շարունակ աշխատել է Apple-ում: Այս մասին հայտնում է Variety-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Գուլատին կզբաղվի Pixel սմարթֆոնների պորցեսորների ստեղծմամբ. նա զբաղեցրել է SoC (System-on-a-Chip) միաբյուրեղ համակարգի գլխավոր ճարտարապետի պաշտոնը: Ենթադրվում է, որ Google-ում սեփական սարքերի ստեղծման աշխատանքները մեկնարկել են անցած տարի: Սա կորպորացիային հնարավորություն կտա բարձրացնել սմարթֆոնների արտադրողականությունը:

Նշվում է, որ Apple-ը ներկայացրել է 15 արտոնագիր, որոնք կապված են պրոցեսորների ստեղծման և այլ տեխնոլոգիաների հետ, որոնցում Գուլատին համարվում է գյուտարարներից մեկը: Գուլատիի ընդհանուր աշխատանքային փորձը 27 տարի է. Apple-ից բացի՝ նա աշխատել է AMD և Broadcom ընկերություններում:

iPhone-ի պրոցեսորներ ստեղծողը տեղափոխվել է Google. Variety