Փորձագետներն ընտրել են լավագույն սմարթֆոնը

19:30 • 14.06.17

Հարավկորեական արտադրողի Samsung Galaxy S8 սմարթֆոնը լավագույնն է ճանաչվել Consumer Reports ամերիկյան հեղինակավոր ռեսուրսի կողմից:

Ինչպես նշում է Корреспондент-ը, նկատի է առնվում ինչպես Samsung Galaxy S8 կրտսեր, այնպես էլ Galaxy S8 Plus ավագ տարբերակը:

Փորձագետներն ընդգծել են սմարթֆոնի լավ որակի տեսախցիկը, երկարատև աշխատանքը և հիանալի էկրանը: Այս ամենը զուգորդվում է գաջեթի մթնոլորտակայուն հատկությամբ:

Բացի այդ, ընդգծվել է սմթրաֆոնների դիմակայունությունը ընկնելու նկատմամբ, էկրանի որակյալ պաշտպանությունը, որը հնարավոր է դարձել Gorilla Glass 5 ժամանակակից ապակու շնորհիվ:

Միևնույն ժամանակ նշվում է, որ սմարթֆոնի համար ինչպես դրական, այնպես էլ բացասական գործոն է հանդիսանում մեծ էկրանը, որը մեծության շնորհիվ առավել շատ հնարավորություններ է տալիս, սակայն դժվարացնում է մեկ ձեռքով օգտագործումը:

Սմարթֆոնի թերությունների շարքում նշվել են բարձր գինն ու մատնահետքերի սկաները, որը տեղակայված է սարքավորման հետին վահանակին:

 

 

Փորձագետներն ընտրել են լավագույն սմարթֆոնը