Հրապարակվել են նոր Volkswagen Polo-ի լուսանկարները (լուսանկարներ)

13:56 • 14.06.17

Գերմանական Volkswagen ընկերությունը հրապարակել է վեցերորդ սերնդի Polo հեթչբեքի մի քանի պաշտոնական լուսանկար: Նորույթի դեբյուտը սպասվում է հունիսի 16-ին Բեռլինում կայանալիք հատուկ միջոցառման ժամանակ, հայտնում է korrespondent.net-ը։


Դատելով լուսանկարներից՝ ավտոմեքենայի չափերը կմեծանան:


«Այս Volkswagen-ը կարող է ստեղծվել ինչպես իր դասի օրիգինալ ոճով, այնպես էլ ամբողջությամբ նոր սերնդի ոճով: Սա ավտոմեքենա է, որը կատարելապես համապատասխանում է մեր ժամանակին՝ ինչպես տեսողական, այնպես էլ տեխնոլոգիական առումով», - ասել է ընկերության դիզայներ Կլաուս Բիշոֆը:

NDTVAuto-ի հաղորդմամբ՝ ներկա պահին ավտոմեքենայի տեխնոլոգիական նկարագիրները գաղտնի են պահվում: Հայտնի է միայն, որ նորույթի հարթակ է դարձել MQB A0-ը, որը հիմք է ծառայել նորացված Seat Ibiza-ի համար:


Սպասվում է, որ հեթչբեքը համալրված կլինի նաև 1.0 - 1.6 լիտր տարողությամբ և 65 – 115 ձիաուժ հզորությամբ շարժիչներով:

 

Հրապարակվել են նոր Volkswagen Polo-ի լուսանկարները (լուսանկարներ)