Ներկայացվել է աշխարհում ամենամեծ 4K հեռուստացույցը՝ ավելի քան կես միլիոն դոլար արժողությամբ (լուսանկարներ)
Էլիտար էլեկտրոնային սարքերի արտադրությամբ զբաղվող C Seed ընկերությունը ներկայացրել է աշխարհում ամենամեծ 4K հեռուստացույցը, որի 4096×1716 պիքսել լուծաչափով էկրանի անկյունագիծը 6.65մ է:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, 539.000 դոլար արժողությամբ նորույթը կշռում է 800 կգ: Հայտնի է, որ դրա տեղադրման համար հարկավոր է հավելյալ 38.500 դոլար վճարել, քանի որ դա բավական բարդ գործընթաց է:
Հեռուստացույցն ունի ավելի քան 6մ լայնություն և 2.7մ բարձրություն, դրանում ներկառուցված է 10 բարձրախոս:
C Seed 262 կոչվող նորույթը վաճառքում կհայտնվի ամռանը:














