ԱՄՆ-ում ճամպրուկ է ստեղծվել, որը կարելի է «հեծնել» (տեսանյութ)

12:51 • 14.06.17

ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում տեղակայված նորաստեղծ ընկերություններից մեկը ճամպրուկ է նախագծել, որը զգալիորեն հեշտացնում է ճանապարհորդությունները: Նորույթին անդրադարձել է Bored Panda-ն՝ հրապարակելով համապատասխան տեսանյութը:

Modobag կոչվող նորույթն աշխարհի առաջին շարժական ճամպրուկն է, որը կարող է զարգացնել մոտ 3 մետր/վայրկյան արագություն: Նորույթը նախատեսված է ձեռքի ուղեբեռ տեղափոխելու համար, և դրա չափն ու քաշը համապատասխանում են տարբեր ավիաընկերությունների ստանդարտներին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մարտկոցների, շարժիչի և կառավարման բռնակի պատճառով ճամպրուկի ուղեբեռի տարողունակությունը նվազում է 20 տոկոսով, սակայն այս անհարմարությունը փոխհատուցվում է USB լիցքավորման վարդակներով:

Նշվում է, որ ճամպրուկը կարող է «հեծնել» մինչև 118 կգ քաշ ունեցող ուղևոր: Ապրանքի նախնական գինը եղել է 1000 դոլար, սակայն այժմ այն բարձրացել է մինչև 1,495 դոլար:

 

ԱՄՆ-ում ճամպրուկ է ստեղծվել, որը կարելի է «հեծնել» (տեսանյութ)