Հրապարակվել են նոր iPhone-ի առաջնամասի և հետին պանելի լուսանկարները
Ամերիկյան Apple ընկերության` աշնանը ներկայացվելիք iPhone 8 սմարթֆոնի վերաբերյալ խոսակցությունները նոր թափ են ստացել համացանցում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, համացանցում հայտնվել են հեռախոսի առաջնամասի և հետին պանելի լուսանկարները: Դատելով դրանցից՝ նոր iPhone-ը կունենա ծայրից ծայր ձգվող էկրան, որի մասին Apple-ի արտադրանքի երկրպագուները վաղուց էին երազում:
Աղբյուրը հավելում է, որ ավելի վաղ համացանցում շրջանառվող լուրերի համաձայն՝ նորույթը կունենա եռաչափ տեսախցիկ, OLED էկրան, դիմաճանաչողական գործառույթ, ինչպես նաև անլար լիցքավորման հնարավորություն:
Նշվում է, որ հեռախոսն ամենաթանկ iPhone-ն է լինելու և կարժենա 1.000 դոլար:












