Audi-ն գաղտնազերծել է իր ամենահզոր ռոդսթերը (լուսանկարներ)

19:37 • 15.06.17

Audi ընկերությունը ներկայացրել է իր հզորագույն R8 Spyder V10 Plus սերիական ռոդսթերը:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, նորույթը զինված է 5.2 լիտր ծավալային V10 շարժիչով, որի հզորությունը կազմում է 610 ձիաուժ և որն աշխատում է 7 աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ համատեղ: 100 կմ/ժամ արագությունը ռոդսթերը զարգացնում է 3.3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 328 կմ/ժամ:

Սպորտային մոդելը համալրված է լիաքարշակ համակարգով: Թափքի դիզայնն անփոփոխ է մնացել և համապատասխանում է R8 Spyder մոդելի դիզայնին:

Մեքենայի սրահը ևս ներկայանում է չնչին փոփոխություններով: Օրինակ, նստելատեղերը պատված են հատուկ նյութով հագեցած կաշվով, որի շնորհիվ դրանք չեն տաքանում արևի ջերմության ներքո:

Հաղորդվում է, որ վաճառքը կսկսվի ամռան վերջին: R8 Spyder V10 Plus-ի արժեքը կկազմի 220 000 դոլար:

  

 

 

Audi-ն գաղտնազերծել է իր ամենահզոր ռոդսթերը (լուսանկարներ)