Գիտնականները կաթվածից հետո սրտի վերականգնման նոր մեթոդ են առաջարկել

22:51 • 15.06.17

ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի գիտնականները հունիսի 14-ին զեկույց են հրապարակել, որում նկարագրում են կաթվածից հետո սրտի վերականգնման նոր մեթոդը սրտում ֆոտոսինթեզի միջոցով թթվածին արտադրող բակտերիաների կենդանացման շնորհիվ:

Ինչպես փոխանցում է BBC-ն, զեկույցում նշվում է, որ լաբորատոր պայմաններում իրականացվող փորձարկումները դեռևս հաջող են ընթանում, և գիտնկանները հույս ունեն հետագայում այս մեթոդը փորձարկել մարդկանց վրա:

Սրտի կաթվածի պատճառը սրտամկանին արյան մատակարարման դադարումն է: Արյունատար անոթի արգելափակման պատճառով անհրաժեշտ քանակությամբ թթվածին չի մատակարարվում արյան հոսքի հետ միասին:

Գիտնականներն առաջարկում են, որ եթե հաջողվի կենդանացնել սրտում ֆոտոսինթեզի ունակ միաբջիջ ցիանոբակտերիան, ապա այն կօգնի վերացնել ածխաթթու գազն ու սրտի բջիջներն ապահովել թթվածնով և գլյուկոզայով, որոնք արյան շրջանառության բացակայությամբ անհրաժեշտ են նյութափոխանակության համար:

 

 

Գիտնականները կաթվածից հետո սրտի վերականգնման նոր մեթոդ են առաջարկել