Ֆրանսիացին «թռչող մեքենայով» հատել է Լա Մանշը (տեսանյութ)
Ֆրանսիացի օդաչու Բրունո Վեցոլին «Պեգաս» կոչվող «թռչող մեքենայով» հատել է Լա Մանշ նեղուցը, գրում է motor.ru-ն՝ մանրամասնելով, որ ինքնատիպ փոխադրամիջոցի ստեղծողը գործարար Ժերոմ Դոֆին է:
Դոֆին ի սկզբանե ծրագրել էր այնպիսի թռչող մեքենա ստեղծել, որը կկարողանար աշխարհի շուրջ թռչել 80 օրում:
Աղբյուրը նշում է, որ օդաչուն Լա Մանշը հաղթահարելու համար թռիչքը սկսել է ֆրանսիական Կալե քաղաքից ոչ հեռու ու վայրէջք կատարել անգլիական Դուվրի մոտ: Ընդհանուր առմամբ, Վեցոլին թռել է 59 կմ:










