Յուրաքանչյուրը կառավարության ծրագրում կարող է գտնել այն, ինչ ուզում է և այն, ինչ ուզում է քննադատել. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

15:06 • 21.06.17

Յուրաքանչյուրն այդ փաստաթղթում կարող է գտնել այն, ինչ ուզում է և այն, ինչ ուզում է քննադատել: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ խոսելով 2017-2022թթ. կառավարության ծրագրի մասին:

Հարցին՝ ինչո՞ւ այս ծրագրում «դրայվ» չկա, խորհրդարանի փոխխոսնակն այսպես արձագանքեց. «Դրանք գեղեցիկ գնահատականներ են, որ կարելի է ասել, թե այս չկա, այն չկա»:

Հովհաննիսյանն ասաց, որ հիմքը նախորդ պետական բյուջեի կատարումն է: «Օրինակ` մենք ասում ենք՝ 57 միլիարդ դրամով սեփական եկամուտների ավել գումար կա, քան կանխատեսել էինք: Մենք չունեինք այդ գումարը տարվա սկզբին: 57 միլիարդ սեփական եկամուտների աճ կա»,- շեշտեց նա:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ իրենք գիտեին ավել գումարի մասին դեռևս ընտրությունների ժամանակ: Իսկ այն, ըստ ԱԺ փոխնախագահի, գոյացել է հարկային եկամուտների հավաքագրման արդյունքում:

Խորհրդարանի փոխխոսնակը շեշտեց, որ այդ գումարը չի կուտակվել օպտիմալացման, կրճատումների, խնայողությունների հաշվին: