Հուլիսին Շարապովան ելույթ կունենա World TeamTennis ցուցադրական լիգայում

16:37 • 23.06.17

Աշխարհի նախկին առաջին ռակետ, ռուս Մարիա Շարապովան հուլիսին ելույթ կունենա «World TeamTennis» ցուցադրական լիգայի խաղերում:

 

Շարապովան, որն այժմ վերականգնվում է վնասվածքից հետո, կխաղա «Orange Couny Breakers»-ի թիմում:

 

Այս պահին նրա մասնակցությունը հաստատված է երկու խաղերում` հուլիսի 16-ին և 24-ին:

 

«World TeamTennis»-ն ամերիկյան թիմային լիգա է: Յուրաքանչյուր թիմում 5 մարզիկ է ընդգրկված` երկու տղամարդ, երկու կին և մարզիչը:

 

Խաղերը բաղկացած են 5 սեթից` տղամարդկանց մենախաղ, կանանց մենախաղ, տղամարդկանց զուգախաղ, կանանց զուգախաղ և խառը զուգախաղ: