Արարատում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Tert.am-ի տեղեկություններով այսօր ժամը 13:00-ի սահմաններում Արարատի գնդի պայմանագրային զինծառայողներից մեկն ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է:
Տեղեկությունների համաձայն՝ զինծառայողն ականապատ դաշտում է, այս պահի դրությամբ նրան փորձում են օգնություն ցուցաբերել սակրավորները:
Նախնական տեղեկություններով՝ պայմանագրային զինծառայողը փորձել է կարճ ճանապարհով մի հենակետից մյուս հենակետ հաց տեղափոխել, ինչի ընթացքում ականի պայթյուն է տեղի ունեցել:
ՀՀ քննչական կոմիտեից Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ականի պայթյունի վերաբերյալ տեղեկությունը:
«Նման ահազանգ ստացվել է: Մեկ պայմանագրային զինծառայող սրունքի շրջանում բեկորային վնասվածք է ստացել»,- հայտնեցին Քննչական կոմիտեից, հավելելով, որ դեպքի վայրում աշխատում է քննչական խումը, հանգամանքները պարզվում են:










