Երեխան, ում տատիկն անզգուշաբար ցած էր գցել 2-րդ հարկից, ունի բազմակի՝ գանգուղեղային և վերջույթների տրավմաներ
Երեխան, ում երեկ իրենց տան 2-րդ հարկի պատշգամբի մոտ օրորելիս պատշգամբից անզգուշաբար գցել էր տատիկը, ունի բազմակի՝ գանգուղեղային և վերջույթների տրավմաներ:
Նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն: Այս մասին Tert.am –ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Դալլաքյանը:
Ըստ նրա նշանակված է բուժում, սակայն վիճակը կայունանալուց հետո կզգացվի միջամտության կարիք:
Հիշեցնենք, որ փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:










