Երեխան, ում տատիկն անզգուշորեն գցել էր 2-րդ հարկից, ունի դրական դինամիկա
Երեխան, ում իրենց տան 2-րդ հարկի պատշգամբի մոտ օրորելիս անզգուշաբար գցել էր տատիկը, ունի բազմակի՝ գանգուղեղային և վերջույթների տրավմաներ, նրա մոտ արձանագրվել է դրական դինամիկա:
Այս մասին Tert.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Դալլաքյանը՝ մանրամասնելով, որ «նևրոլոգիական առումով»:
Հիշեցնենք, որ երեխայի վիճակը գնահատվում էր ծանր կայուն: Երեխան ուներ գանգուղեղային տրավմա և վերջույթների կոտրվածքներ ու տրավմաներ: Ստորին վերջույթների խնդիրը, ըստ Նիկոլայ Դալլաքյանի, շտկված է։










