«Հարի Փոթերի» հեղինակը Թրամփից ներողություն է խնդրել քննադատության համար

05:52 • 02.08.17

«Հարի Փոթեր» աշխարհահռչակ ֆանտաստիկ բեսթսելերի հեղինակ Ջոան Ռոուլինգը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ներողություն է խնդրել քննադատության համար, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:


Բրիտանացի գրողը նկատողություն է արել Թրամփին թվիթերյան իր էջում՝ առողջապահությանը նվիրված վեհաժողովի ժամանակ հաշմանդամություն ունեցող տղային բավականաչափ ուշադրության չարժանացնելու համար:


Սակայն պարզվել է, որ Ռոուլինգն իրականում մոնտաժված տեսանյութ է դիտել, որտեղ Թրամփն անտեսում է փոքրիկ տղայի մեկնած ձեռքն իրեն, իսկ իսկական տեսանյութն այնուհետև հրապարակվել է Washington Post-ի կողմից, որտեղ երևում է, որ Թրամփը ոչ միայն սեղմում է տղայի ձեռքը, այլև առանձին հատուկ մոտենում է նրան և կողքը նստում՝ մի փոքր զրուցելու:


Ուշագրավ է, որ Ռոուլինգը նախկինում ևս քննադատել է Թրամփին՝ մասնավորապես նրա միգրացիոն քաղաքականության համար, և անգամ համեմատել է նախագահին Հարի Փոթերի ոխերիմ թշնամու Վոլան դե Մորտի հետ՝ ասելով, որ Թրամփը նույնիսկ նրանից էլ վատն է:

«Հարի Փոթերի» հեղինակը Թրամփից ներողություն է խնդրել քննադատության համար