Թուրքիան հերքել է «Եվրատեսիլ 2018»-ին իր մասնակցության լուրը

04:56 • 08.08.17

Թուրքիան հերքել է «Եվրատեսիլ 2018»-ին իր մասնակցության լուրը, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Երկիրը չի մասնակցում «Եվրատեսիլ» երգի մրցույթ-փառատոնին 2012 թվականից ի վեր ՝ ի նշան բողոքի ընդդեմ քվեարկության նոր համակարգի։


Թուրքիայի վերադարձի մասին ավելի վաղ հայտարարել էր Manga կոչվող ռոք խումբը, ասելով, որ հենց իրենք են ներկայացնելու երկիրը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայանալիք «Եվրատեսիլ 2018»-ին։

Դրան ի պատասխան Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հերքել է մրցույթին նորից մասնակցելու շուրջ հաղորդակցությունը:

Թուրքիան հերքել է «Եվրատեսիլ 2018»-ին իր մասնակցության լուրը