Caviar-ն Էլիզաբեթ 2-րդին կնվիրի Nokia 3310 հեռախոսի ադամանդապատ տարբերակը (լուսանկար)

08:40 • 10.08.17

Բջջային հեռախոսների և սմարթֆոնների լյուքսային թյունինգավորմամբ զբաղվող ռուս-իտակալան Caviar ընկերությունը Վինձորների թագավորական տոհմի իշխանության 100-ամյակի կապակցությամբ պատրաստվում է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդին ուղարկել Nokia 3310 հեռախոսի բացառիկ տարբերակը:

Թեպետ հայտնի է, որ 92-ամյա միապետը նախապատվությունը տալիս է Blackberry-ին, այնուհանդերձ՝ Caviar-ը ռիսկի կդիմի ու կփորձի միապետի ուշադրությունը գրավել տիտանից պատրաստված, թագուհու կիսադեմի պատկերը կրող, 215 ադամանդով զարդարված, մասամբ ոսկեպատ Nokia-ով: Հայտնի է, որ հեռախոսի վրա գրված է «God Save the Queen» («Տե՛ր, պահպանի՛ր թագուհուն»):

Ինչպես նշում է Tatler-ը, սովորական Nokia 3310-ի գինը 100 դոլար է, մինչդեռ բացառիկ նմուշի գինը՝ 27.000 դոլար:

 

Nokia 3310 от Caviar

Caviar-ն Էլիզաբեթ 2-րդին կնվիրի Nokia 3310 հեռախոսի ադամանդապատ տարբերակը (լուսանկար)