Ռուսաստանում բժիշկը մաշկի տակ առօրյան հեշտացնող «խելացի» չիպեր է տեղադրել (լուսանկարներ)
Նովոսիբիրսկ քաղաքի բնակիչ Ալեքսանդր Վոլչեկը, որը մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ է, իր մաշկի տակ 6 «խելացի» չիպ է փոխպատվաստել:
Ինչպես նշում է ria.ru-ը, դրանց միջոցով տղամարդը տանն ու աշխատավայրում բացում է դռները, պահում անհրաժեշտ գաղտնաբառերը, որոնց օգնությամբ ապակոդավորում է համակարգիչը:
Աղբյուրը մանրամասնում է, որ առաջին չիպը տղամարդը մաշկի տակ է տեղադրել 2014թ.: Ընդհանուր առմամբ, 6 չիպի մեջ պահպանվում է 800 բայթ - 1 կիլոբայթ ծավալով տեղեկություն: Վոլչեկի խոսքով՝ չիպերի չափը տատանվում է 1.5х8 մմ - 2х12 մմ սահմաններում:
Դրանք փոխպատվաստվում են մաշկի տակ հաստ ներարկիչի միջոցով, իսկ ցանկության դեպքում դրանք կարելի է հանել:












