Գերմանական Daimler-ը 25 մլն եվրո է ներդրել թռչող տաքսիների ոլորտում (լուսանկարներ)
Գերմանական Daimler մեքենաշինական կոնցեռնը 25 մլն եվրո ներդրում է արել թռչող տաքսիների ստեղծմամբ զբաղվող գերմանական Volocopter ստարտափում:
Ինչպես նշում է businessinsider.com-ը, Volocopter-ը ստեղծել է էլեկտրական թռչող տաքսի, որի փորձարկումները կսկսվեն տարեվերջին՝ Դուբայում: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա՝ 2030թ. դրությամբ Դուբայում ուղևորների 25%-ը կօգտվի թռչող տաքսիներից:
Հայտնի է, որ ընկերությունը Volocopter 2X թռչող տաքսու ստեղծմամբ է զբաղվում 2011թ. ի վեր: Այն կարող է ուղղահայաց դիրքով օդ բարձրանալ: Տաքսին նախատեսված է 2 ուղևորի համար, ունի 18 ռոտոր, որոնց շնորհիվ չափազանց անաղմուկ է:
Թռչող տաքսին կարող է առավելագույնը 80 կմ/ժ արագություն զարգացնել: Այն համալրված է 9 մարտկոցով, որոնք թույլ են տալիս 17 րոպե թռչել:
Volocopter 2X-ն ունի նաև զգայակներ, որոնք հնարավորություն կտան թռչող տաքսիներին հետագայոմ ինքնակառավարվող լինել:
















