Aston Martin-ի АМ37 առաջին սերիական մոտորանավակը փոխանցվել է սեփականատիրոջը
Լյուքս մեքենաների արտադրությամբ զբաղվող Aston Martin բրիտանական ընկերության և հոլանդական Quintessence զբոսանավաշինության համատեղ արտադրության АМ37 առաջին սերիական մոտորանավակը փոխանցվել է սեփականատիրոջը։ Այդ մասին ասվում է lenta.ru-ի խմբագրություն ստացված մամուլի հաղորդագրությունում։
Նավը կօգտագործվի Մայամիում, այն պատրաստվել է պատվիրատուի ցանկությունների համապատասխան, իսկ պատվիրատուի անունը չի նշվում։
Մոտորանավը համալրված է ժամանակակից տեխնոլոգիաներով ու հարմարություններով, օդափոխման համակարգով և Axius Joystick Piloting ջոյստիկով կառավարման համակարգով։
Տասնմեկ մետր երկարությամբ մոտորանավակը պատրաստվել է «սպորտ» տարբերակով՝ այն համալրված է յուրաքանչյուրը 520 ձիաուժ հզորությամբ Mercury Racing երկու շարժիչով, առավելագույն արագությունը գերազանցում է ժամում 90 կմ-ն։










